Աստծո կանչը
Օգոստոսի 22
Քանի որ դուք երկուսով նախանձախնդրությունն ունեք փրկելու Իմ Աշխարհը, Ես տնօրինեցի, որ դուք անհրաժեշտ դաստիարակությունն ունենաք, որպեսզի ի վիճակի լինեք փրկության գործը կատարելու:
Ընդունեք ձեր առօրյա ցավերն ու տառապանքները, դժվարություններն ու նեղությունները և տարեք` ի սեր դժվարին կացության մատնված մի հոգու կամ ի սեր այն աղոթքի, որ պատասխան է ակնկալում:
Այնպես արեք, որ յուրաքանչյուր օրվա գեղեցկությունը կարողանա մնալ ու տևել` նեղության, տառապանքի, դժվարության ու ցավի անցնելուց հետո: Իմ կյանքից սովորեք, ապրեք այն տառապանքը, որ փրկում է. այնպես, որ դուք պետք է երգեք ձեր տառապանքի մեջ: Տաղտկալի օրերի միջով արևի ճառագայթներ են թափանցում: